Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցը շուտով կապահովվի ջեռուցման լոկալ համակարգով

Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցը շուտով կապահովվի ջեռուցման լոկալ համակարգով
Դեռևս մեկ ու կես ամիս առաջ համայնքային այցի շրջանակում հյուրընկալվելով Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցում, ծանոթանալով իրականացված և նախատեսվող ծրագրերին՝ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն իր հերթին խոստացել էր անմիջական աջակցություն ունենալ կրթօջախի՝ լոկալ ջեռուցման համակարգով ապահովման գործընթացին:
Եվ այսօր ուրախությամբ կարող ենք փաստել, որ մարզպետի անմիջական աջակցությամբ կրթօջախի համար առաջնային կարևորություն ունեցող խնդրին լուծում է տրվել. կառավարության կողմից հատկացված դրամական միջոցներով շուտով կմեկնարկեն դպրոցի ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքները:
Կարծիքներ