Ադրբեջանական ԶՈՒ կրակը 09:30-ի դրությամբ դադարել է. ՊՆ
![Ադրբեջանական ԶՈՒ կրակը 09:30-ի դրությամբ դադարել է. ՊՆ](https://freenews.am/uploads/images/image_750x_65cb0aa5c7a2f.jpg)
Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել, առաջնագծի վերաբերյալ անբավարար և ոչ ստույգ տեղեկությունների տիրապետող անձանց հղումներ չանել, հետևել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին:
Պաշտպանության նախարարությունը հայկական կողմի կորուստների և վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ հանրությանը պատշաճ կիրազեկի:
Կարծիքներ