ԱՄՆ-ի օգնության բացակայությունը հանգեցրեց նրան, որ Ուկրաինայի ԶՈւ-ն լքեց Ավդեևկան․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման բացակայությունը հանգեցրեց նրան, որ Ուկրաինայի զինված ուժերը հանձնեցին Ավդեևկան:
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ անվճռականությունն արդեն ազդում է մարտադաշտում տիրող իրավիճակի վրա: Դա նվազեցնում է զինամթերքի քանակը, որ զինվորականները ստանում են առաջնագծում: Մենք դրա հետևանքները տեսանք Ավդեևկայում, որը ուկրաինացիները լքել են մի քանի օր առաջ»,- ասել է նա CNN-ի եթերում
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն փետրվարի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Ավդեևկան ռուսական բանակի լիակատար վերահսկողությանը հանձնելու մասին։
Կարծիքներ