Հուլիսի 1-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կգործարկվի հ.97 երթուղին

Հուլիսի 1-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կգործարկվի հ.97 երթուղին

Հուլիսի 1-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կգործարկվի հ. 97 երթուղին, ինչով կապահովվի 100 նոր ավտոբուսներով 9 երթուղիների սպասարկումը:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հ.97 երթուղին կփոխարինի ավտոբուսային հ.37 երթուղուն:

Ըստ աղբյուրի՝ նոր երթուղու սպասարկումը կիրականացվի 12 միավոր շարժակազմով, ժամը 7:30-ից մինչև 23:00-ն՝ հետևյալ ուղեգծով.


ԷՐԵԲՈՒՆՈԻ ԶԱՆԳՎԱԾ -ՆՈՐ ՆՈՐՔԻ 1-ԻՆ ԶԱՆԳՎԱԾ

Էրեբունու զ/ծ (ս.կ.) - Տիտոգրադյան - Այվազովսկու - Էրեբունու փ-ներ - Արցախի - Տ.Մեծի պ-ներ - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փ. - Մաշտոցի - Մարշալ Բաղրամյան պ-ներ - Կասյան փ. - Կոմիտասի պ. - Դ.Անհաղթի - Ռուբինյանց փ-ներ - Գայի պ. - Լվովյան փ. - Նոր Նորքի 1-ին զ/ծ (վ.կ.):

Հետադարձը ` նույն ուղեգծով:

«Հիշեցնենք, որ կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են թվով 8 երթուղիներ (հ.հ.26, 38, 99, 74, 24, 47, 22, 46):

Այսպիսիով, համայնքային բյուջեի միջոցներով գնված 100 կոմպակտ դասի նոր ավտոբուսներն ամբողջությամբ շահագործվում են՝ սպասարկելով երևանյան 9 երթուղիներ:

Հիշեցնենք, որ պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:

Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։

Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում