Մեղադրանք՝ կողոպուտի փորձ կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է տղամարդու կողմից կողոպուտի փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ պարզվել է, որ 2020թ. մայիսի 14-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, 38-
ամյա տղամարդը ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն դիտավորությամբ, Էջմիածին քաղաքի Մ.Մաշտոցի հասցեում գործող մթերային խանութի դիմաց կանգնած կնոջ ձեռքից հափշտակել է նրա դրամապանակը, որի մեջ եղել է գումար ու
դիմել փախուստի, սակայն իր կամքից անկախ հանգամանքերով հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ իրեն հետապնդող ոստիկանության ծառայողի կողմից բռնվել և բերման է ենթարկվել բաժին:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական
եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Կարծիքներ