Դու պատրաստվիր, որ առաջիկայում վանդակում ես ապրելու, հետդ էլ որձ կլինի, խոստանում եմ. Փաշինյանը՝ Ծառուկյանին

Դու պատրաստվիր, որ առաջիկայում վանդակում ես ապրելու, հետդ էլ որձ կլինի, խոստանում եմ. Փաշինյանը՝ Ծառուկյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հորդորել է «խելքը գլուխը հավաքել» և հետևել իր հայտարարություններին:

Այս մասին նա ասել է զորահանդեսից հետո Կառավարությունում հրավիրած ճեպազրույցի ժամանակ՝ արձագանքելով Ծառուկյանի վերջին հայտարարություններին՝ կապված «վարչապետին առյուծի վանդակ տանելու հետ»:

Փաշինյանը, դիմելով Ծառուկյանին, ասել է. «Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստվիր, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում, հետդ էլ որձ կլինի անպայման, խոստանում եմ»:

Կառավարության ղեկավարը նաև անդրադարձել է Ծառուկյանի հայտարարությանը՝ կապված գործակալ լինելու հետ:

«Ծառուկյանը, որ ասում ա՝ «ապացուցի, որ շպիոն եմ». ինքն օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով է Անդրանիկ Թևանյանին ներառել իր ցուցակ»: (2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Թևանյանի «Մայր Հայաստան» կուսակցությունը աջակցում է Գագիկ Ծառուկյանին):

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ շեշտել է. «Էդ ժարգոնն էլ... ասում եմ՝ մի հատ խելքդ գլուխդ հավաքի, քեզանով էլ կզբաղվենք, Ծառուկյա՛ն Գագիկ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում