Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մասկի և ՄԱԿ-ում իրենց մշտական ներկայացուցչի «գաղտնի հանդիպման» մասին լուրը

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մասկի և ՄԱԿ-ում իրենց մշտական ներկայացուցչի «գաղտնի հանդիպման» մասին լուրը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է ամերիկյան լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, թե Նյու Յորքում հանդիպել են ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին:

Այդ մասին Բաղային հայտարարել է IRNA գործակալությանը։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 14-ին, The New York Times-ը, հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնել էր Մասկի և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Իրավանիի հանդիպման մասին։

Նշվել էր, որ նրանք քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության թուլացումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում