Արցախի նախագահն արժեքավոր նվերներ է հանձնել Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակիցներին
Գեոդեզիստի, հողաշինարարի և անշարժ գույքի կադաստրի աշխատակցի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 1-ին ընդունել է Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակիցներին՝ կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանի գլխավորությամբ:
Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին մասնագիտական օրվա առիթով և բարեխիղճ աշխատանքի համար արժեքավոր նվերներ հանձնել կառույցի մի խումբ աշխատակիցների:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի կայքը:
Հանդիպմանը քննարկվել են նաև համակարգի գործունեությանը, առկա խնդիրներին և անելիքներին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում երկրի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է համապատասխան միջոցներ ձեռնարկել բնակչությանը ավելորդ վարչարարությունից զերծ պահելու, մատուցվող ծառայությունների որակն ու մատչելիությունը բարձրացնելու, համակարգում կոռուպցիոն ռիսկերը բացառելու ուղղությամբ՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ կառույցն ունի անհրաժեշտ ներուժ՝ նախանշված ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելու և կառավարության կողմից դրված խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու համար:
Կարծիքներ