Իրանի ԱԳՆ-ն կոչ է անում ՄԱԿ-ի բոլոր երկրներին միավորվել Իսրայելին հակազդելու համար
Թեհրանում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին կոչ է արել միասնական ճակատ ներկայացնել Իսրայելի քաղաքականության դեմ։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին կատարել իրենց իրավական և բարոյական պարտականությունները և միավորվել՝ ընդդիմանալով բռնազավթող և ռասիստական սրիկա ռեժիմի անօրինական վարքագծին, որն անպատիժ շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը օկուպացված Պաղեստինում»,- գրել է Բաղերի Կանին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզային ուղղված նամակում։
Կարծիքներ