Ժնևում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը
Ժնևում ընթացող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակներում տեղի է ունենում Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների նախագահներ Սահիբա Գաֆարովայի և Ալեն Սիմոնյանի երկկողմ հանդիպումը։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-27-ն աշխատանքային այցով Ժնևում է՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության (IPU) 148-րդ վեհաժողովին, որի շրջանակներում տեղի էր ունենալու ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը:
Կարծիքներ