Կորոնավիրուսի դեմ mRNA-1273 պատվաստանյութն ունի հետաձգված կողմնակի էֆեկտներ

Կորոնավիրուսի դեմ mRNA-1273 պատվաստանյութն ունի հետաձգված կողմնակի էֆեկտներ

Կորոնավիրուսի դեմ mRNA-1273 պատվաստանյութը ստացած պացիենտների մոտ մի քանի օր հետո կարող են ի հայտ գալ կողմնակի էֆեկտներ՝ ցանի եւ բորբոքումների ձեւով: Այսպիսի տվյալներ են հրապարակվել The New England Journal of Medicine պարբերականի կայքում:

Պատվաստանյութի երկու անհրաժեշտից առաջին դեղաչափը ստացած 12 պացիենտների մոտ միջինը 8 օր անց հայտնաբերվել են հետաձգված կողմնակի էֆեկտներ: Դրանք հայտնվել են մաշկի վրա 10 սանտիմետրից ոչ ավելի տրամագծով բորբոքման ձեւով անմիջապես դեղամիջոցի ներարկման տեղում, ինչպես նաեւ ափերին եւ արմունկներին ցանի ձեւով:

Պացիենտների մեծամասնությունը ստացել է դեղամիջոցներ, որոնք ընդունելուց հետո բորբոքումները վերացել են մոտ 6 օրում: Հետագայում 12 պացիենտն էլ ստացել են պատվաստանյութի երկրորդ դեղաչափը, որի ընդունումից հետո համանման կողմնակի էֆեկտներ են հայտնաբերվել նրանցից 6-ի մոտ: Այս դեպքում կողմնակի էֆեկտները ի հայտ են եկել պատվաստվելուց հետո միջինը երկրորդ օրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում