Դա շատ կարևոր արձագանք էր. Տիգրան Ուլիխանյանը վարչապետի դստեր տեսանյութի մասին (տեսանյութ)
«Դա շատ լավ և շատ կարևոր քաղաքական արձագանք եմ համարում»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրապարակած դստեր տեսանյութի շուրջ շրջանառվող քննադատություններին՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը:
«Հրապարակված տեսանյութի ուղերձն այն էր, որ մենք յուրաքանչյուրս էլ զինվոր ենք և մեր հայրենիքի համար միակամ ենք: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի լծված է մեր սահմանները ամուր պահելուն»:
Ուլիխանյանը նաև անդրադարձավ հուլիսի 12-ին ադրբեջանցի զինվորների կողմից ՀՀ պետական սահմանը հատելու փորձին՝ նշելով, որ դա Ադրբեջանի ղեկավարության համար սեփական երկրում ռազմաքաղական թուլացած իշխանությունը վերականգնելու փորձեր են միայն: Ուլիխանյանը, լրագրողների հետ զրույցում, Ադրբեջանի գործողությունները որակեց որպես արկածախնդրություն:
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարծիքներ