Ռուսաստանը չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովներին. Զախարովա

Ռուսաստանը չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովներին. Զախարովա

Ռուսաստանը չի պատրաստվում մասնակցել Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովներին, դրանք որևէ առնչություն չունեն կարգավորման հետ:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը նոյեմբերին երկրորդ «խաղաղության գագաթնաժողով» անցկացնելու և Ռուսաստանին դրան հրավիրելու մտադրության մասին։

«Այսպես կոչված, երկրորդ գագաթնաժողովը հետապնդում է նույն նպատակը՝ առաջ մղել բացարձակապես ոչ կենսունակ «Զելենսկու բանաձևը»՝ որպես հակամարտության կարգավորման ոչ այլընտրանքային հիմք, հասնել համաշխարհային մեծամասնության իր աջակցությանը և նրա անունից Ռուսաստանին ներկայացնել հանձնվելու վերջնագի:ր Մենք չենք մասնակցի նման «գագաթնաժողովներին»,- ասել է Զախարովան։

Զախարովայի խոսքով՝ Մոսկվան չի հրաժարվում ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական կարգավորումից և պատրաստ է քննարկել իսկապես լուրջ առաջարկներ, որոնք հաշվի են առնում տեղում առկա իրավիճակը, աշխարհաքաղաքական իրողությունները և նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ձևակերպված համապատասխան նախաձեռնությունը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում