Գերմանիայում ՌԴ դեսպանատան 2 աշխատակից «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտնել է, որ Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության գործի պատճառով Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան երկու աշխատակից անցանկալի անձ է հայտարարվել։
«ՌԴ դեսպանին հայտարարվել է, որ ՌԴ դեսպանատան երկու աշխատակից հայտարարվել է անցանկալի անձ», - մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն նրա խոսքերը։
Ավելի վաղ Բեռլինի Գերագույն դատարանը ռուս Վադիմ Սոկոլովին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ 2019 թվականին Գերմանիայի մայրաքաղաքում Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանության գործով։
Կարծիքներ