Ռուսաստանը նրանց ետ չի ընդունի
Ռուսաստանի իշխանությունները դիտարկում են օտարերկրյա ընկերությունների հետ գործարքի երեք տարբերակ, որոնք որոշել են դուրս գալ ռուսական շուկայից տնտեսական իրավիճակի եւ պատժամիջոցների ֆոնին:
Առաջարկվում են հետեւյալ տարբերակները.
-Ընկերությունը շարունակում է լիարժեք աշխատանքը Ռուսաստանում, միաժամանակ ապահովելով հումքի, արտադրական գործընթացի համար նյութերի լիարժեք մատակարարումը, կատարում է աշխատողների հանդեպ ունեցած պարտավորությունները:
- Օտարերկրյա բաժնետերերը իրենց բաժնեմասը փոխանցում են ռուս գործընկերների կառավարման ներքո եւ հետագայում կարող են վերադառնալ շուկա:
- Ընկերությունը դադարեցնում է գործը Ռուսաստանում, փակում է արտադրությունը եւ ազատում աշխատակիցներին, Ռուսաստանում սրան կվերաբերվեն որպես դիտավորյալ սնանկության:
-Ռուսաստանից դուրս գալու եւ աշխատողներին ազատելու դեպքում նրանց գործողությունները որակվելու են որպես միտումնավոր սնանկություն: Օրենքով սահմանված կարգով նրանց կարող է սպառնալ ազատազրկում մինչեւ վեց տարի ժամկետով:
Կարծիքներ