Իտալիայի ազգային Alitalia խոշորագույն ավիափոխադրողը փակվում է սնանկացման պատճառով
1946 թվականին հիմնադրված իտալական Alitalia ավիաընկերությունը հինգշաբթի դադարեցնում է իր գործունեությունը սնանկացման պատճառով:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ավիափոխադրողի մամուլի ծառայությանը, Alitalia-ի վերջին չվերթը տեղի է ունեցել հինգշաբթի՝ Սարդինիայի Կալյարի քաղաքից դեպի Հռոմ: Վերջին չվերթով 177 ուղևոր են տեղափոխում:
Հոկտեմբերի 15-ից երկրի առաջատար ավիափոխադրողը կդառնա Italia Trasporto Aereo ընկերությունը, որը ստեղծվել է նախորդ տարվա հոկտեմբերին կառավարության որոշմամբ:
Alitalia-ն սնանկացումից փրկելու բազմաթիվ փորձեր են իրականացվել նաև կառավարության կողմից: Դրանցից վերջինը տեղի է ունեցել 2014 թվականին, երբ ազգային ավիաընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը վաճառվել է Etihad Airways-ին:
Կարծիքներ