Zara-ի սեփականատերը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում
Իսպանական Inditex հոլդինգը (Zara, Bershka, Pull & Bear, Oysho) փակում է խանութները և չեղարկում առցանց պատվերները Ռուսաստանում, գրում է ElMundo-ն։
Inditex-ը նշել է, որ «ներկայիս պայմաններում» չի կարող «երաշխավորել Ռուսաստանի Դաշնությունում գործունեության և առևտրային պայմանների շարունակականությունը» և ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը 502 խանութներում (որից 86-ը՝ Zara) և առցանց հարթակում։
Ռուսաստանին բաժին է ընկնում Inditex-ի համաշխարհային շահույթի մոտ 8,5%-ը։
«Բոլոր խանութներն աշխատում են վարձակալության հիմունքներով, ուստի ներդրումը ֆինանսական տեսանկյունից ակտուալ չէ»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։
Ավելի վաղ աշխատանքի դադարեցման մասին հայտնել էին H&M և Mango հագուստի խանութները:
Կարծիքներ