Հյուպատոսական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև
Սեպտեմբերի 28-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական հերթական խորհրդակցությունները:
Հայկական կողմը խորհրդակցություններին ներկայացնում էր ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը:
Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թ. Մինսկի կոնվենցիայի, երկկողմ հյուպատոսական կոնվենցիայի կիրառման, ինչպես նաև երկու պետությունների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հիմնախնդիրներին:
Կարծիքներ