ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ ապրիլի 25-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.23 դրամով և կազմել 386.24 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.82 դրամով և կազմել 425.64 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 4.73 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.18 դրամով և կազմել 480.95 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 438.87 դրամով և կազմել 24565.10 դրամ: Արծաթի գինը նվազել է 5.60 դրամով և կազմել 310.82 դրամ: Պլատինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16414.1 դրամ:
Կարծիքներ