Հրշեջ-փրկարարները մարել են երկհարկանի տանը բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարները մարել են երկհարկանի տանը բռնկված հրդեհը

Հունվարի 1-ին` ժամը 13։26-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոյակերտ գյուղի Գ․ Լուսավորչի փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոյակերտ գյուղի Գ․ Լուսավորչի փողոցի թիվ 8 երկհարկանի տան ննջասենյակում:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 13։56-ին, մարել՝ 14։33-ին։ Այրվել է տան ննջասենյակը (մոտ 18 քմ) գույքով, ինչպես նաև վնասվել են հարակից ննջասենյակի կենցաղային իրերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում