Նոյեմբերի 23-ից 24-ը բացահայտվել է հանցագործության 72 դեպք

Նոյեմբերի 23-ից 24-ը բացահայտվել է հանցագործության 72 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, խարդախության՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, յուրացնելու կամ վատնելու, խուլիգանության ու թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2, դրամանենգության, կաշառակերության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, սուտ մատնության, պաշտոնեական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելու կամ իրացնելու, ջրերն աղտոտելու, ազատությունից ապօրինի զրկելու, փաստաթուղթ կեղծելու, առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու ու սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, բնակարանային գողության և ավտոմեքենա փախցելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում