Խուճապային լուրերը Գորիսի կողմից են եկել, ադրբեջանցիները հավանաբար խախտել են սահմանը՝ մերոնք էլ թույլ չեն տվել. Մ. Պետրոսյան

Խուճապային լուրերը Գորիսի կողմից են եկել, ադրբեջանցիները հավանաբար խախտել են սահմանը՝ մերոնք էլ թույլ չեն տվել. Մ. Պետրոսյան

«Խուճապային լուրերը Գորիսի կողմից են եկել, լճի մոտ ադրբեջանցիները, փորձել են Իշխանասարի ուղղությամբ դիրքերի տեղադրման աշխատանքներ իրականացնել, հավանաբար խախտել են սահմանը՝ մերոնք էլ թույլ չեն տվել»,- Իշխանասարում ադրբեջանական հարձակման մասին տարածված լուրերի մասին ասում է Իշխանասարի համայնքապետ Մարատ Պետրոսյանը:

Համայնքապետի պնդմամբ հենց այս պահին Իշխանասարի ողջ տարածքում հովիվներն անասուններին արածացնում են, շրջում սարերում ազատ ու հանգիստ: «Զանգել եմ, տեղեկացել եմ, որպես համայնքապետ, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ ստեղ ոչ մի բան չի կատարվում: Էս ինչ շոու են անում, մենք ստեղ հանգիստ քնում ու ապրում ենք, դուք ըտեղ խուճապահար եք եղել, էս ինչ պառաժներ են ամեն օր»:

Համայնքապետն Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, վստահեցնում է, որ Սյունիքում հակառակորդը ոչ մի մետր առաջ չի եկել, սահմանները գծվել են այնպես, ինչպես 90-ականներին է եղել: «Թուրքն եկել նստել ա ընդեղ, որտեղից մենք իրանց հանել ենք 90 թվականին, նույն սահմաններն ա, մի մետր անգամ առաջ չեն եկել: Ժողովրդին խուճապահար անելու համար ինչ ասես կգրեն: Պաշտոն եք ուզում, գնացեք պաշտոնի համար կռիվ արեք, ժողովրդից ինչ եք ուզում: Չի կարելի, չի կարելի, զանգեզուրցին գլուխը թուրքի ոտի տակ չի դնի երբեք: Իրանց 30 տարվա սարքած ճաշն ա սա, թող գան ուտեն, հերիք ա»,- եզրափակեց համայնքապետը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում