Սաուդյան Արաբիան 6,4 միլիարդ դոլար է ներդնում ապագայի տեխնոլոգիաների մեջ

Սաուդյան Արաբիան 6,4 միլիարդ դոլար է ներդնում ապագայի տեխնոլոգիաների մեջ

Սաուդյան Արաբիան 6,4 միլիարդ դոլար է ներդնում ապագայի տեխնոլոգիաների մեջ, քանի որ թագավորությունը ձգտում է դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը նավթից՝ հաշվի առնելով տարածաշրջանային կոշտ մրցակցությունը, ասել է Սաուդյան Արաբիայի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աբդուլլահ Ալսվահան:

Պարսից ծոցի հարուստ երկրները ոչ նավթային աճը արագացնելու եւ հում նավթից կախվածությունը նվազեցնելու նախաձեռնություններով են հանդես եկել, քանի որ կլիմայի փոփոխության դեմ պայքարի քարոզիչները եւ նավթի գների անկայունությունը ճնշում են գործադրել պետական ֆինանսների վրա:

Թագավորությունն արդեն հայտարարել է, որ հարյուր միլիարդավոր դոլարներ է ներդնում Vision-2030 անվանումով հայտնի տնտեսական վերափոխման համար, որը գլխավորում է երկրի դե ֆակտո կառավարիչ, թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանը:

Հայտարարված ներդրումները ներառում են 2 միլիարդ դոլար արժողությամբ համատեղ ձեռնարկություն՝ Սաուդյան Արաբիայի ինքնիշխան հարստության հիմնադրամ հանդիսացող eWTP Arabia Capital-ի, Պետական ներդրումային հիմնադրամի (PIF) ու Alibaba-ի եւ չինական J&T Express Group-ի մջեւ, ասել է Աբդուլլահ Ալսվահան:

Aramco սաուդյան նավթային հսկան 1 միլիարդ դոլար կներդնի իր Prosperity7 Ventures հիմնադրամի միջոցով, որպեսզի ամբողջ աշխարհում գործարարներին օգնի փոխակերպիչ ստարտափներ ստեղծել, իսկ Saudi Telecom Co (STC)-ը 1 միլիարդ դոլար կներդնի սուզանավային մալուխների եւ տվյալների մշակման կենտրոնների ենթակառուցվածքում, ասել է նա:

«Այս պահին թագավորության տեխնոլոգիաների եւ թվային տեխնոլոգիաների շուկան կազմում է մոտ 40 միլիարդ դոլար եւ խոշորագույնն է տարածաշրջանում: Մենք շատ հպարտ ենք աճով, որը տեսնում ենք տարածաշրջանում, հատկապես էլեկտրոնային առեւտրի, խաղերի, թվային բովանդակության եւ ամպային տեխնոլոգիաների ի հետ կապված ոլորտներում»,- Reuters-ին տված հարցազրույցում ասել է Ալսվահան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում