Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 324 նոր դեպք. մահացել է 17 քաղաքացի
Մարտի 1-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 324 նոր դեպք, կատարվել է 4076 թեստավորում, առողջացել է 1239 մարդ, արձանագրվել է 17 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420156 դեպք, որոնցից 402916-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7150 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8478 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2898664 թեստավորում:
Կարծիքներ