ԱՄՆ գանձապետարանը մտադիր է նոր միջոցներ ձեռնարկել հակառուսական պատժամիջոցները շրջանցելու դեմ

ԱՄՆ գանձապետարանը մտադիր է նոր միջոցներ ձեռնարկել հակառուսական պատժամիջոցները շրջանցելու դեմ

ԱՄՆ իշխանությունները մտադիր են իրականացնել տարբեր ֆինանսական խախտումների և հանցագործությունների դեմ պայքարի ռազմավարություն, որին ներառում են, մասնավորապես, հակառուսական պատժամիջոցների շրջանցումը։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության ուրբաթ օրը հրապարակված զեկույցում։

Ինչպես հետևում է փաստաթղթից, այս պլանը նախատեսում է օֆշորային ընկերությունների հետ կապված ֆինանսական գործունեության թափանցիկության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, ջանքեր՝ ուղղված «կանխելու օրենքը խախտողների ինքնության թաքցումը կեղևային ընկերությունների միջոցով»: Ամերիկյան իշխանությունները մտադիր են նաև ավելի ակտիվ բացահայտել ռուս ձեռնարկատերերի «ԱՄՆ-ում թաքնված ակտիվները», որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում