Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում տեղի կունենա «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանը, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այլ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարները:

Նախատեսված են Պուտինի երկկողմ հանդիպումներն օտարերկրյա առաջնորդների հետ, որոնք հրավիրվել են ՀՏՀ-2022-ին: Մտքեր կփոխանակվեն երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում