Գերմանիան հույս ունի, որ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ առեւտրային խոչընդոտները կհարթվեն Բայդենի օրոք
Գերմանիան հույս ունի, որ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ առեւտրային խոչընդոտները կհարթվեն ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի օրոք: Այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Փիթեր Ալթմայերը, հաղորդում է Reuters-ը:
«Ամբողջ սրտով հույս ունեմ, որ ԱՄՆ նոր վարչակազմը կօգնի մեզ հասնել կոնսենսուսի ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ առեւտրային հարաբերություններում: Մենք կարող ենք չեղարկել սակագների եւ առեւտրի նկատմամբ շատ միջոցներ, որոնք ոգեշնչվում են պրոտեկցիոնիզմով»,-հավելել է նա:
Նրա խոսքով՝ դա նաեւ վերաբերվում է Չինաստանում Եվրոպայի առեւտրային գործընկերներին եւ Ասիայի այլ հատվածներին:
Կիրակի Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 15 երկրներ Չինաստանի աջակցությամբ աշխարհում խոշոր ազատ առեւտրի բլոկն են ձեւավորել, բառացությամբ ԱՄՆ-ի:
Վիետնամը հայտարարել է, որ նոր առեւտրային դաշինքին բաժին կընկնի համաշխարհային տնտեսության 30 տոկոսը, աշխարհի բնակչության 30 տոկոն ու 2,2 մլրդ սպառողներ:
Կարծիքներ