Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի նախագահի և արտգործնախարարի զոհվելու առնչությամբ
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություններ է հայտնել ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելու առնչությամբ։
«Տեղեկանալով Իրանից եկող սարսափելի լուրերի մասին, այդ թվում իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ողբերգական մահվան մասին՝ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի կառավարությանը, արտաքին գործերի նախարարության գործընկերներին և բարեկամ ժողովրդին։ Կիսելով վիշտը՝ մենք ձեզ ուժ ենք մաղթում այս մռայլ ժամանակներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
Կարծիքներ