Հնդկական օվկիաոսի հատակին լեռներ են հայտնաբերվել

Հնդկական օվկիաոսի հատակին լեռներ են հայտնաբերվել

Ավստրալացի գիտնականները Հնդկական օվկիանոսի հատակին լեռներ են հայտնաբերել, որը նման է Մորդորի թագավորությանը Ջոն Տոլկինի «Մատանիների տիրակալը» ֆանտաստիկ եռագրությունից: Հետազոտողների  ուշադրությունը գրավել է ստորջրյա հրաբխի հսկա խառնարանը, որը կոչվում է «Սաուրոնի աչք»: Այս մասին պատմել է արշավախմբի անդամ Թիմ Օ'Հարան:

Բացահայտումը կատարվել է հետազոտական ​​նավի կողմից ՝ 3100 մետր խորության վրա։  Պարզվել է, որ խառնարանը շրջապատված է Սաուրոնիի կոպեր հիշեցնող 300 մետրանոց եզրով, իսկ կենտրոնում ունի 300 մետրանոց կոնաձեւ գագաթ:

Հետագա ուսումնասիրությունը հայտնաբերեց ևս երկու լեռ. Մեկը ՝ ավելի փոքր, ծածկված բազմաթիվ հրաբխային կոներով, և երկրորդը՝ հարթ գագաթով: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում