ԱՄՆ իշխանությունները մեղադրում են Չինաստանին՝ համարելով որոշումն անպատասխանատու
ԱՄՆ իշխանությունները հիասթափված են Չինաստանի՝ կորոնավիրուսի աղբյուրի որոնումից հրաժարվելու որոշումից։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին։
Նրա խոսքով ՝ Պեկինի քայլն անպատասխանատու է և վտանգավոր: Միացյալ Նահանգները կշարունակեն Չինաստանի իշխանություններից պահանջել տվյալների ու նմուշների հասանելիություն: Սպիտակ տան խոսնակը նաև նշել է, որ այժմ դիմադրելու ժամանակը չէ, քանի որ խոսքը գնում է կյանքեր փրկելու մասին:
Հուլիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարն ասել էր, որ կազմակերպությունը նախատեսում է ստուգել լաբորատորիաները, որոնց մոտ տարածաշրջաններում հայտնաբերվել են COVID-19 վարակի առաջին դեպքերը: Խոսքը Ուհանում լաբորատորիաների աուդիտի մասին է, որի տարածքում 2019 թվականի դեկտեմբերին հայտնաբերվել են SARS-CoV-2 առաջին դեպքերը: Ստուգումը ԱՀԿ քարտուղարությունն այն հինգ քայլերից մեկն է, որը մտադիր է ձեռնարկել կորոնավիրուսի ծագման հետաքննության շրջանակներում:
Չինաստանի իշխանությունները դեմ են արտահայտվել COVID-19 ծագման հետաքննության երկրորդ փուլին: Նրանց կարծիքով, առաջարկություններում օգտագործվում է այնպիսի լեզու, որը «չի հարգում գիտությունն ու ողջամտությունը»:
Կարծիքներ