Սահմանային խորություններում հակառակորդի ԶՈՒ կուտակումներ չկան․ ԳՇ պետ
ՀՀ զինված ուժերը տեղում կանգնած չեն, իրենց առջև դրված խնդիրները կատարում են։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը։
«Ներկա դրությամբ սահմանին կանգնած մեր ժամկետայինները, պայմանագրայինները և սպաները զգոն իրենց խնդիրները կատարում են, իսկ ԶՈՒ մշտական տեղակայման վայրերում գտնվող զորամասերը ու ստորաբաժանումները նույնպես զգոնության տակ են»,- ասաց նա։
Սահմանային իրադրությունը Ասրյանը գնահատեց հարաբերական կայուն, նշեց՝ սահմանային խորություններում հակառակորդի ԶՈւ կուտակումներ չկան և պահպանվում է հարաբերական կայունություն։ Ներկա դրությամբ մտահոգություններին անդրադառնալով՝ ԳՇ պետը նշեց,
«Մտահոգություն պետք է ունենալ, որովհետև հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում, մենք մեր առջև դրված խնդիրները կատարում ենք, քաղաքական ղեկավարությամբ շարունակում ենք գնալ նաև խաղաղության, սահմանազատման ճանապարհով, ԶՈՒ-ն էլ շարունակում է կատարելագործվել, զարգանալ, համալրվել»։
Կարծիքներ