Վարչապետը հանդիպում է ունեցել Բոբ Մենենդեսի հետ

Վարչապետը հանդիպում է ունեցել Բոբ Մենենդեսի հետ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի հետ:

ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը:

Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը: Կարևորվել է այս ուղղությամբ միջազգային հանրության հետևողական ուշադրությունն ու հասցեական արձագանքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում