14-ամյա դեռահասը դանակահարել է մորը հարվածներ հասցրած հարևանին

14-ամյա դեռահասը դանակահարել է մորը հարվածներ հասցրած հարևանին

Դեկտեմբերի 1-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 35-ամյա տղամարդու:
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Նոր Արեշի 35-րդ փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի միջանցքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակով խփել էր հարևանի 14-ամյա որդին,երբ նա ձեռքերով հարվածներ էր հասցրել պատանու մորը:Այս մասին հայտնում է ոստիկանությունը:


14-ամյա պատանին ներկայացվել է նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում