Կոտ Դ՛իվուարի կառավարությունը հրաժարական է տվել
Կոտ Դ՛իվուարի նախագահ Ալասան Ուատարան հայտարարել է, որ վարչապետ Պատրիկ Աշին և նախարարները հրաժարական են տվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հաջորդ շաբաթ ես կնշանակեմ նոր վարչապետի, ով պետք է ներկայացնի կառավարության նոր կազմը՝ բաղկացած մոտ 30 մարդուց»,- հայտնել է նախագահը:
Նա նշել է, որ կառավարության փոփոխությունը պայմանավորված է դրա արդյունավետությունը բարձրացնելու և պետական ծախսերը կրճատելու անհրաժեշտությամբ:
Աշին վարչապետ էր նշանակվել 2021 թվականի մարտին: Մինչ այդ նա զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
Կարծիքներ