Ռուսաստանի փոխվարչապետը կժամանի Հայաստան

Մոտ օրերս Հայաստան կժամանի Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Այս մասին «Ազատության» հարցին ի պատասխան՝ տեղեկացրել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Ռուս պաշտոնյան Երևան է ժամանում պատվիրակությամբ՝ Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստին մասնակցելու նպատակով։
Հիշեցնենք, որ Օվերչուկը նաև տրանսպորտային կոմունիկացիների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է ռուսական կողմից:
Կարծիքներ