Նկատելի անկումից հետո գլոբալ արտանետումները վերադարձել են 2019 թվականի մակարդակին

Նկատելի անկումից հետո գլոբալ արտանետումները վերադարձել են 2019 թվականի մակարդակին

COVID-19 պանդեմիայի ընթացքում նկատելի անկումից հետո գլոբալ արտանետումները վերադարձել են 2019 թվականի մակարդակին։ Այս մասին   ասվում է Global Carbon Project-ի զեկույցում։ Վերլուծության համաձայն՝ անցած տարի ածխաթթու գազի գլոբալ արտանետումները նվազել են 5,4 տոկոսով, սակայն այժմ կանխատեսվում է, որ 2020 թվականին կհասնեն 4,9 տոկոսի:

Բոլոր տեսակի հանածո վառելիքներից՝ ածուխից, նավթից եւ բնական գազից արտանետումներն այս տարի ավելացել են։ Ածխի արտանետումները նվազել են մինչեւ մինչքովիդային մակարդակի։ Նավթի գլոբալ օգտագործումից CO2 արտանետումները մնում են մինչքովիդային մակարդակից ցածր, սակայն ակնկալվում է, որ առաջիկա տարիներին կավելանան, քանի որ ճանապարհային տրանսպորտը եւ ավիացիան վերականգնվում են COVID-ի հետ կապված սահմանափակումներից հետո:

Global Carbon Project-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Չինաստանը, որն աշխարհում ածխաթթու գազ արտանետող ամենախոշոր աղբյուրն է, հավանաբար ամենամեծ ներդրումն է ունենալու արտանետումների արագ աճի մեջ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում