Ռուդենկոն չի բացառում Փաշինյան-Պուտին-Ալիեւ նոր եռակողմ հանդիպման կազմակերպումը
Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն չի բացառում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների նոր եռակողմ հանդիպման կազմակերպումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցերը քննարկելու նպատակով: Այդ մասին Ռուդենկոն ասել է «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում:
«Մենք շարունակում ենք համակարգված աշխատանքը բոլոր մակարդակներում՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և 2021 թ. նոյեմբերի 26-ին ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ համաձայնագրերը իրագործելու ուղղությամբ: Առաջնորդները մշտական կապի մեջ են: Չենք բացառում դեմ առ դեմ հանդիպման կազմակերպումը անհրաժեշտության առաջացման դեպքում: Մայիսի 12-ին Դուշանբեում՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, Սերգեյ Լավրովը քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակը Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ», - ասել է Անդրեյ Ռուդենկոն:
Կարծիքներ