Աշտարակի ոստիկանները բացահայտել են փեթակների գողության երկու տարի առաջ տեղի ունեցած դեպքը
Ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Բյուրական գյուղի 37-ամյա մի բնակիչ վարչական տարածքում գողություններ է անում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, օպերատիվ տվյալներն իրացնելով՝ մայիսի 13-ին քրեական հետախույզները կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին ոստիկանության Աշտարակի բաժին:
«37-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն: Պարզվել է, որ նա 2020 թվականի գարնանը Բյուրական համայնքում մեղվի 4 փեթակ է գողացել և 75 հազար դրամով վաճառել Արագածոտնի մարզի Լուսակն գյուղի մի բնակչի: Փեթակները գնած անձը հրավիրվել է բաժին ու ներկայացրել գողոնը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հանգամանքները քննությամբ պարզվում են:
Կարծիքներ