ԱՄՆ-ում մտածում են Պեկինի հետ արտակարգ կապի գծի ստեղծման մասին

ԱՄՆ-ում մտածում են Պեկինի հետ արտակարգ կապի գծի ստեղծման մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Չինաստանի ղեկավարության հետ արտակարգ կապի գծի ստեղծման հնարավորությունը: Այս մասին հուլիսի 14-ին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Ենթադրվում է, որ Բայդենը կամ նրա օգնականները կարող են արտակարգ իրավիճակում զանգահարել կամ հաղորդագրություն փոխանցել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին կամ նրա շրջապատի անձանց: Խոսքը, մասնավորապես, զորքերի անսպասելի տեղաշարժերի կամ կիբերհարձակումների մասին է։

Հրապարակման մեջ հստակեցվում է, որ արտակարգ կապի լրացուցիչ ալիքի ստեղծումը դիտարկում են ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հակամարտության ռիսկը նվազեցնելու նպատակով:

Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը դեռ չի քննարկել այդ գաղափարը Պեկինի հետ և առայժմ պարզ չէ՝ կհամաձայնի արդյոք չինական կողմն այդ առաջարկին:

Նշվում է, որ չինացի զինվորականների հետ կապի նման համակարգ արդեն կա Պենտագոնում, սակայն այն նախատեսված է բացառապես ռազմական ոլորտում հարցեր քննարկելու համար։ Ընդ որում, եղել են դեպքեր, երբ ամերիկյան կողմը պատասխան չի ստացել։

Հուլիսի 1-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտահոգված է Չինաստանի միջուկային ծրագրի ավելացման վերաբերյալ տվյալներով և Պեկինին կոչ արել ռիսկի նվազեցման գործնական միջոցներ ձեռնարկել: Նա նշել է, որ Բայդենը ռազմավարական կայունությունը համարում է առաջնային և այդ պատճառով համագործակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում