ԱՀԿ-ն նախազգուշացնում է, որ կորոնավիրուսի նոր վտանգավոր փուլ է սկսվում
Աշխարհը մտնում է համավարակի նոր վտանգավոր փուլ, վիրուսը, նախկինի պես, շարունակում է տարածվել, և նախկինի պես՝ մահաբեր է, ուրբաթ օրը հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը։
Իտալիայի իշխանությունները պարզել են, որ Covid-19-ի հետքերն ի հայտ են եկել դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին։ Համաճարակի երկրորդ ալիքն է ծավալվում Պակիստանում։ Իրավիճակը Ֆլորիդայում մտահոգում է բժիշկներին։ Իսկ Բրիտանիան իջեցրել է կորոնավիրուսով վարակվելու վտանգավորության մակարդակը։
Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 8,5 միլիոնից, մահացել է 454,5 հազար մարդ։
Թեդրոս Գեբրեյեսուսն կարանտինային սահմանափակումները մեղմացնող բոլոր երկրներին կոչ է արել չթուլացնել զգոնությունը, շարունակել պահպանել սոցիալական հեռավորությունը նաև կարանտինը հանելուց հետո։
«Համավարակն աշխուժանում է, ԱՀԿ-ն հինգշաբթի տեղեկացել է վարակման ավելի քան 150 հազար նոր դեպքերի մասին։ Դա ամենաբարձր օրական ցուցանիշն է»,- հայտնել է ԱՀԿ ղեկավարը վիրտուալ մամուլի ասուլիսում, այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Կարծիքներ