Պապոյանն այցելել է գինու գործարաններ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 1-ին այցելել է Արմավիրի մարզի գինեգործարաններ: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը։
Նախարարը նախ այցելել է Բամբակաշատ գյուղում գործող Ջրաղացպանյանների գինեգործարան, շրջել ընկերությունում և ծանոթացել արտադրական գործընթացներին։ Ջրաղացպանյանների գինեգործարանը ընտանեկան բիզնես է, արտադրանքն արտահանում են ԱՄՆ, ՄԹ և այլ երկրներ։
Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել արտահանման այլընտրանքային շուկաների դիվերսիֆիկացմանը, պետության կողմից տրամադրվող աջակցության գործիքակազմին, հայկական խաղողի սորտերի պահպանմանն ու ոլորտային այլ թեմաների:
Այնուհետև նախարարն այցելել է «Ոսկենի» գինեգործարան։ Գործարանի տնօրենը ներկայացրել է այգու և գինեգործարանի ավելի քան 100 տավա պատմությունը։ Նա նշել է, որ արտադրվող գինիներն արտահանվում են ՌԴ, ԱՄՆ, Գերմանիա և այլ երկրներ:
Շրջայցի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի զարգացման հնարավորությունները, խաղողի մթերմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել պետական օժանդակության այն ծրագրերին, որոնց միջոցով ընկերությունները կարող են ընդլայնել իրենց գործունեությունը, արդիականացնել արտադրական կարողություններն ու ավելացնել արտադրության ծավալները։
Գործարանի տնօրենը ողջունել է պետության աջակցությամբ իրականացվող միջոցառումները, որոնք միտված են հայկական գինիների ճանաչելիության բարձրացմանը։ «Ոսկենի» ընկերությունում նախարարն իր ստորագրությունն է թողել անվանական տակառի վրա:
Կարծիքներ