Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը Երևանում մայիսի 15-ին և 16-ին կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան հանդիպմանը և գործարար համաժողովին՝ ներկայացնելով Եվրոպականն միությունը։

Այս մասին հայտնել են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունից։

Դոմբրովսկիսն իր առաքելության շրջանակում կմասնակցի «Կրիտիկական հումքի» վերաբերյալ պանելային քննարկմանը, ինչպես նաև ներկա կգտնվի ՎԶԵԲ-ի և Ղազախստանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, որը հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացմանն ուղղված ԵՄ-Ղազախստան «Կրիտիկական հումքի վերաբերյալ ճանապարհային քարտեզի» իրականացման մաս է: Նա կմասնակցի նաև ՎԶԵԲ-ի Կառավարիչների խորհրդի լիագումար նիստին:

Ըստ աղբյուրի՝ գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին։ Մասնավորապես՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև ՀՀ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանին։ Նախատեսվում են հանդիպումներ Մոլդովայի փոխվարչապետ Դումիտրու Ալաիբայի և Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարար Ռանիա Ալ-Մաշաթի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում