Պետք է հասկանալ, թե այլընտրանքները ունեն գործնականության ինչպիսի աստիճան. քաղաքական մեկնաբան

Պետք է հասկանալ, թե այլընտրանքները ունեն գործնականության ինչպիսի աստիճան. քաղաքական մեկնաբան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Նենսի Փելոսին եւ նրա առաջնորդած դեմոկրատները մեծամասնություն են Կոնգրեսում, գոնե առայժմ: Փելոսին Հայաստանում կարող է արդյոք ազդարարել, օրինակ' թեկուզ պայմանական, որ դեմոկրատական մեծամասնությունը կնախաձեռնի Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցների նախագիծ, այն դեպքի համար, երբ Ադրբեջանը սեղմ ժամկետում չի վերադառնում նվազագույնը սեպտեմբերի 13-ի ելման դիրք:

Դա այցին կտա գործնական բնույթ, կսահմանի այցելուի քաղաքական պատասխանատվություն, կլինի թեկուզ մասնակի երաշխիք առ այն, որ գործ ունենք ոչ միայն փաթեթավորմամբ, այլ գործնական առումով էլ իրական նպատակադրում ունեցող շահընկերոջ հետ: Այլապես այն, որ Ռուսաստան, ՀԱՊԿ կոչվող հակադաշնակիցներից չունենք որեւէ ակնկալիք, սա պարզ է բոլորիս էլ, իսկ շատերիս' նվազագույնը տասնամյակ առաջ: Հիմա մեզ պետք է հասկանալ, թե այլընտրանքները ունեն գործնականության ինչպիսի աստիճան:

Եվ ի դեպ, հասկանում եմ պրոցեդուրալ նրբերանգներն ու ԱՄՆ օրենսդիր-գործադիր հարաբերության նրբությունն ու բազմաշերտությունը, բայց գործնականությունը հասկանալու հարցը մեզ համար հրատապներից է: Իհարկե, Վաշինգտոնից էլ կա մեր գործնականությունը հասկանալու հարց: Բայց կհամաձայնեք թերեւս, որ ԱՄՆ քաշային կատեգորիան մեղմ ասած թույլ է տալիս լինել այդ հարցում առավել անկաշկանդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում