Անհրաժեշտ է ավելին անել ԼՂ-ում տևական խաղաղություն երաշխավորելու համար. ԵԱՀԿ ԽՎ նախագահ

Անհրաժեշտ է ավելին անել ԼՂ-ում տևական խաղաղություն երաշխավորելու համար. ԵԱՀԿ ԽՎ նախագահ

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտը կարծում է, որ անհրաժեշտ է ավելին անել ԼՂ-ում տևական խաղաղություն երաշխավորելու համար։

«Չնայած Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի հաստատմանը՝ շատ ավելին պետք է անել, որպեսզի երաշխավորվի տևական խաղաղություն՝ տեղում խաղաղ բնակիչների տառապանքը թեթևացնելու համար», – ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին իր ելույթի ժամանակ ասել է Սեդերֆելտը:

«Հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների հետ մեր հաջող համագործակցության վրա՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը շարունակում է պատրաստ լինել  նպաստել միջխորհրդարանական երկխոսությանը՝ աջակցելու խաղաղության գործընթացին»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում