Պեսկովը նշել է Պուտինի եւ Բայդենի խոսակցության նպատակը
![Պեսկովը նշել է Պուտինի եւ Բայդենի խոսակցության նպատակը](https://freenews.am/uploads/images/image_750x_61cd96f6ce2c7.jpg)
Ցանկացած բանակցություն վարվում է փոխզիջման հասնելու նպատակով՝ հաշվի առնելով միմյանց սկզբունքային դիրքորոշումները, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի առաջիկա խոսակցության մասին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ցանկացած բանակցություն վարվում է միայն մեկ նպատակով՝ հասնելու փոխզիջման՝ հաշվի առնելով միմյանց սկզբունքային դիրքորոշումները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք խոսքն ինչ-որ փոխզիջման որոնման մասին է։
Կարծիքներ