Կաշիրինան ընդգրկվել է 2021 թվականի Ռուսաստանի ծանրամարտի հավաքականի թեկնածուների ցանկում
Ծանրամարտի աշխարհի հնգակի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Տատյանա Կաշիրինան ներառվել է Ռուսաստանի 2021 թվականի ծանրամարտի հավաքականի կազմում։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ սպորտի նախարարության հայտարարությունը:
Դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Կաշիրինան ժամանակավորապես զրկվել է մրցաշարերին մասնակցելու իրավունքից, քանի որ նրան կասկածում են հակադոպինգային կանոնները խախտելու մեջ՝ հիմնվելով Մոսկվայի լաբորատորիայի տվյալների բազայի վրա, որոնցում ներառված են 2012-2015 թվականներին ռուս մարզիկների դոպինգ թեստերի արդյունքները:
Կարծիքներ