Թուրքիան հերթական ռազմական գործողությունն է սկսել Իրաքի հյուսիսում
Թուրքիայի զինված ուժերը նոր ներխուժում են իրականացրել Իրաքի հյուսիսային շրջաններ, որտեղ գտնվում է «Քրդստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության ճամբարները:
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության՝ «Մագիլ-կողպեք» անվանումով ռազմագործողությունն ընդգրկում է Իրաքի Մեթինա, Զափ և Ավաշին-Բասյան շրջանները, հայտնում է Ermenihaber-ը:
Նշվում է, որ թուրքական օդուժի կողմից ՔԲԿ-ի դիրքերի պահեստների, թաքստոցների ու բունկերների ուղղությամբ իրականացված ավիահարվածներից հետո տարածք են մտել նաև հատուկ նշանակության ստորաբաժանումներ:
Նշենք, որ Թուրքիան պարբերաբար, ներխուժելով Իրաքի տարածք, ավիահարվածներ է հասցնում ՔԲԿ-ի տեղակայման վայրերին ու թաքստոցներին: Որոշ դեպքերում օդային հարձակումներին հաջորդում են նաև ցամաքային գործողություններ:
Կարծիքներ