ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հոնկոնգի բնակիչներին. Մայք Պոմպեո
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հոնկոնգի բնակիչներին: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը:
Ըստ պետքարտուղարի՝ Չինաստանի կողմից Հոնկոնգում ազգային անվտանգության ապահովման մասին օրենքի ընդունումը «քանդում է հատուկ վարչական շրջանի ինքնավարությունը»:
«ԱՄՆ-ն կողքի կանգնած չի հետևի, թե ինչպես է Չինաստանը կուլ տալիս Հոնկոնգը»,- ասել է Պոմպեոն:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, թե ԱՄՆ-ը դադարեցնում է ռազմական տեխնիկայի և երկակի նշանակության (այդ թվում՝ ռազմական) սարքավորումների մատակարարումը Հոնկոնգ:
Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության համաձայն՝ Հոնկոնգի նկատմամբ սահմանվում են այն նույն սահմանափակումներն, ինչ՝ Չինաստանի դեպքում:
Կարծիքներ