Մոսկվայից եկել է ասի, որ մենք «մատաղացու мразь» ենք. Իոաննիսյան

Մոսկվայից եկել է ասի, որ մենք «մատաղացու мразь» ենք. Իոաննիսյան

Փողոցներում ընդդիմության ցույցերին (առաջնորդների կողքին) մասնակցում է Անդրանիկ Միգրանյանը, ով 2018 թվականի հեղափոխության մասնակից ՀՀ քաղաքացիներին ավանել էր «охлос, чернь, мразь»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ վերջինս Մոսկվայից եկել է ասի, որ «մենք «մատաղացու мразь» ենք:

«Բայց առավել հիշարժան է այն, որ Միգրանյանը, աշխատելով МГИМО-ում, հոդված էր գրել այն մասին, որ Ռուսաստանը պետք է կոնֆլիկտների միջոցով իրեն ենթակա պահի ետխորհրդային երկրները:

Այսինքն՝ մի մարդ, ով, ըստ էության, ասել է, որ մենք այստեղ պետք է Ռուսաստանի շահի համար «մատաղ» լինենք, Մոսկվայից եկել-հասել է մի ցույցի, որը սկսվել է այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք «մատաղացու չենք»:

Հարցե՞ր»,- գրել է Իոաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում