Հանրապետական և դաշնակցական պատգամավորները պնդում են, թե Բայդենը ստում է. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում վերահրապարակել է 2010 թվականի տեսանյութ, որում Ջո Բայդեն պատմում է, որ Հայաստանի նախագահը իրեն խնդրել է շատ չթեժացնել Հայոց ցեղասպանության թեման՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին:
«Կից տեղադրում եմ Ջո Բայդենի 2010 թվականի հայտնի տեսանյութը, որտեղ նա պատմում է , որ Հայաստանի նախագահը իրեն խնդրել է շատ չթեժացնել Հայոց ցեղասպանության թեման՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին:
Հիմա հանրապետական ու դաշնակցական պատգամավորները պնդում են, թե Բայդենը ստում է:
Չգիտեմ, ժողովուրդ ջան, Վիկիլիքսը Քոչարյանի մասին էր ստում, Բայդենը՝ Սերժի, բոլոր-բոլորը ստում են, իսկ դուք ճշմարտության համառ մարտիկներն եք»,- գրում է Ալեքսանյանը:
Կարծիքներ